Հասարակություն

Անահիտ Ավանեսյանն այցելել է Վայքի հումանիտար կայանում տեղակայված բժշկական կետ

Անահիտ Ավանեսյանն այցելել է Վայքի հումանիտար կայանում տեղակայված բժշկական կետ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր եղել է Վայքի հումանիտար կայանում տեղակայված բժշկական կետում։ Այստեղ նույնպես հերթապահություն է իրականացնում շտապօգնության ծառայությունը:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վայոց ձորի մասնաճյուղի աշխատակիցները ևս ներգրավված են աշխատանքներում` հետևելու սանիտարահամաճարակային կանոնների պատշաճ պահպանմանը։

Նախարարը զրուցել է քաղաքացիների և բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարիքները` ըստ պահանջի համալրելու տրամադրվող բուժծառայությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական