Հասարակություն

«Հայաստանի սահմաններին վիճակը կայուն է, լարման միտում չի նկատվում». փոխնախարար

«Հայաստանի սահմաններին վիճակը կայուն է, լարման միտում չի նկատվում». փոխնախարար

«Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերական կայուն է». լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը հետևում է իրավիճակին։ 

Թե ադրբեջանական զորքերը որ հատվածներում են հիմնականում կուտակված, փոխնախարարը չմանրամասնեց. «Ադրբեջանի հետ գրեթե ողջ սահմանագծով մենք սահմանային գոտում ենք հայտնվել, և եթե կուտակումներ լինում են, դա վերաբերում է բոլոր հատվածներին․ մի տեղ ավել, մի տեղ՝ պակաս, մի տեղ մի զինատեսակ ավել, մի տեղ՝ պակաս։ Բայց, կարևորը, այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, և լարման միտում չի նկատվում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական