Հասարակություն

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դեըրի ֆուդս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր և պանրային մթերք) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, ք. Արմավիր):

Մասնավորապես՝

- չի ապահովվել արտադրական շինության տարածքի կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը․

- ավազանները, որտեղ հավաքվում են կաթից առանձնացված շիճուկները չեն եղել բարվոք վիճակում,

- հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող, չի իրականացվել լվացում, ախտահանում և ցամաքեցում, չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը,

- արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, 

- արտադրական շինության բոլոր սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական