Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում ակտիվ շինարարական աշխատանքներ են։ Կապալառու կազմակերպությունը` «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, այս պահին տարբեր տեղամասերում աշխատանքներ է տանում արհեստական կառուցվածքների վրա‚ կառուցում է անասնանցումներ‚ ջրատարներ‚ իրականացնում է հանույթ‚ տեղադրում է ասֆալտբետոնե ծածկի երրորդ շերտը։