ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ Հայաստանում տեղակայման գործընթացը։ Նրա խոսքով, Հայաստանի 64 համայնքներում ստեղծվել են տեղակայման կենտրոններ, որոնք աշխատում են 24 ժամյա ռեժիմով։
«Մենք հիմա ստեղծել ենք հանրապետության բոլոր բնակավայրերի համար մի մեծ համակարգ, որտեղ օրվա մեջ երեք անգամ մուտքագրում ենք տվյալները, թե որ բնակավայրում քանի բնակիչ ավելացավ»,- ասել է նա։
Սանոսյանի խոսքով, կառավարությունը ոչ միայն զբաղված է տեղահանվածների օթևանի հարցերի լուծմամբ, այլև հոգում են կարիքները. «Լինեն տարրական հիգիենիկ կարիքներից սկսած, մինչև սննդային, առողջապահական, սոցիալական, հոգեբանակնա ծառայություններ»,- ասել է նա։