Արգելված իրերի և թմրամիջոցների հայտնաբերմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են նախատեսված խուզարկություն բնակելի տեղամասի մասնաշենքերից մեկում։ Արդյունքում՝ կացարաններից մեկում գտնվող սառնարանից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված և լավաշի մեջ թաքցրած մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, ինչպես նաև՝ թաշկինակով փաթաթված 1 ականջակալ, 1 լիցքավորիչ և 1 USB լար։ Դատապարտյալ Կ․ Չ․-ն բանավոր հայտարարել է, որ վերոնշյալ արգելված իրերը պատկանում են իրեն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները նույնպես իրացնելով օպերատիվ տվյալները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել տեխնիկատնտեսական մասնաշենքի կացարանում և դատապարտյալ Ա․ Ս․-ի անկողնու տակի հատվածից հայտնաբերել են փաթեթ, որի մեջ առկա է եղել 0․56 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող բուսական զանգված։ Դատապարտյալը բանավոր հայտարարել է, որ փաթեթն իրեն չի պատկանում։ Հայտնաբերվածն ուղարկվել է Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: