ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, թե ԼՂ-ից բռնի տեղահանվածներից շատերը չեն նախընտրում պետության կողմից առաջարկած կեցության վայրերն, ինչն իրենց աշխատանքում խնդիրներ է ստեղծում։
Նախարարը, սակայն, վստահեցրել է, որ բոլորին են կացարան տալու. «Մենք մեր որևէ հայրենակցի դրսում չենք թողնելու, գտնելու են մինիմալ պայմաններով վայրեր, որտեղ նրանք կարճաժամկետ հատվածում կարող են տեղակայվել, մինչև մտածենք երկարաժամկետ տեղակայման վայրերի մասին»,- նշել է նա։
Սանոսյանը նաև հայտարարել է, թե կառավարությունը պատրաստվում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների համար։