Հասարակություն

2024թ. բյուջեի նախագիծը հաստատվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը հավանություն տվեց 2024թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծին։

Ըստ այդմ, 2024թ. բյուջեն նախատեսված է․ եկամուտների գծով` 2,767.6 մլրդ, ծախսերի գծով՝ 3,108.9 մլրդ դրամ։

Իսկ բյուջեի դեֆիցիտը՝ պակասուրդը, կկազմի 341.3 մլրդ դրամ։

Ինչպես նշված է բյուջեի նախագծում, 2024թ․ կառավարությունը շարունակում է թիրախավորել երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ տարեկան 7%։