Հասարակություն

2024թ. բյուջեում բռնագաղթվածների համար նախատեսված է 10 մլրդ դրամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը հաստատեց 2024թ. պետբյուջեի նախագիծը. այն կներկայացվի ԱԺ։ 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ բյուջեն հաստատվում է մի իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր տեղահանվածներ կան, որոնց պետք է ապահովել առաջնային հոգատարությամբ և արժանապատիվ կեցությամբ․

«Այս պահին չունենալով հստակ պատկերացում Հայաստան տեղափոխվել ցանկացողների թվի մասին՝ մենք բյուջեում սահմանել ենք առանձին տող ԼՂ-ից բռնագաղթված անձանց վերաբերյալ, որտեղ նախնական նախատեսել ենք 10 մլրդ դրամ։ Դրա մեծությունը բյուջեի քննարկման հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության, կավելացնենք»,- ասել է նա։