Հասարակություն

ԼՂ-ից տեղահանվածների աջակցության համար կբացվի գանձապետական նվիրաբերության հաշիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Օրվա ընթացքում գանձապետական նվիրաբերության հաշիվ կբացվի». տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Համապատասխան տեղեկատվությունը կհրապարակվի ֆինանսների նախարարության կայքում. «Բոլոր այն կազմակերպություներին, որ ցանկանում են իրենց ֆինանսական աջակցությունը ցուցաբերել, տեղեկատվությունը հասանելի կլինի, և նախապես հայտարարված կարգով պարբերաբար հաշվետվություններ կտարածենք, թե այդ միջոցներն ինչպես են օգտագործվել»,- ասել է նա։