ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Հռոմի ստատուտի վավերացմանը և դրա քաղաքական հնարավոր հետևանքներին։
Ըստ Վարդանյանի, Հռոմի կանոնադրության քննարկումը փորձ էր կատարվում դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման կոնտեքստում, ինչը բացարձակապես մանիպուլյացիա էր․ «Սա որևիցե եղանակով չէր ազդում Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների մակարդակի վրա` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մենք բավականին երկար աշխատանք ենք կատարել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն, ըստ էության, պահպանվեն այնպիսի մակարդակում, որ փաստաթղթի վավերացումից հետո որևիցե վտանգ դրանց չսպառնա»,– ասել է Վարդանյանը։