ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53,629 անձ
Հասարակություն
27 Սեպտեմբերի, 20:17Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53,629 անձ, ինչպես նաև 10,985 տրանսպորտային միջոց։ Իրականացվել է 35,491 անձի հաշվառում։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ընդհանուր թվով՝ տեղափոխվել է 129 աճյուն։ Ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության ԲԿ-ներ տեղափոխված 349 վիրավորների թվում դուրս գրված պացիենտներ չկան»,- նշել է նա։