Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023

USD400.33

EUR428.81

RUB4.23

Երևան 7 ℃

Рус Eng

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են օգտվել բժշկական ծառայություններից` պետական պատվերի շրջանակներում

Հասարակություն

27 Սեպտեմբերի, 17:52

«Ստեփանակերտից Երևանի բժշկական կենտրոններ տարբեր վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխված վիրավորների կարիքների գնահատում ենք արել, և այս պահին կառավարությունը, առողջապահության նախարարությունը հոգում են դրանք»,- բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նշվել է, որ Հայաստանի տարբեր մարզերում տեղակայվելուց հետո, տեղում, ըստ կարիքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են օգտվել բժշկական ծառայություններից` պետական պատվերի շրջանակներում:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեղակայումից հետո նրանց առողջական խնդիրների լուծմանն ու մասնագիտական բուժսպասարկմանն ուղղված երկարաժամկետ քայլերը` ընդգծելով բարեգործական և հասարակական կազմակերպությունների աջակցության կարևորությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում