Հասարակություն

Ռուբեն Վարդանյանը Լաչինի միջանցքում ձերբակալվել է. կինը հաստատել է լուրը

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը հաստատել է ամուսնու ձերբակալության լուրը։

Ռուբեն Վարդանյանի տելեգրամյան ալիքում քիչ առաջ հրապարակվել է Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը. «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին՝ ադրբեջանական օկուպացիայից փախչող հազարավոր այլ հայերի հետ միասին Արցախը լքելու փորձի ժամանակ։

Շրջափակման բոլոր տասը ամիսները Ռուբենը արցախցիների հետ ուս ուսի կանգնած էր, զրկանքներ էր կրում և նրանց հետ պայքարում գոյատևելու համար։

Ես աղոթում եմ, որ ամուսինս ազատ արձակվի անվնաս և խնդրում եմ ձեր աջակցությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Վարդանյանի կինը ասել էր, թե ամուսնու հետ կապը կորել է։