Արմեն Աշոտյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
Հասարակություն
27 Սեպտեմբերի, 17:26
Վերաքննիչ դատարանում ավարտվել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործով քննությունը։
Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. տեղեկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Լրագրողների հետ ճեպազրույցում, սակայն, Աթանեսյանն ասել է՝ չի կարծում, թե նրան ազատ կարձակեն։ Ըստ Աթանեսյանի՝ դատախազն այս ընթացքում հասցրել է Արմեն Աշոտյանի գործը հանձնել Հակակոռուպցիոն դատարան, որն էլ կարող է ազդեցություն ունենալ ՀՀ վերաքննիչ դատարանի վաղվա որոշման վրա։
Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը կալանավորվել էր այս տարվա հունիսի 16-ին. նա մեղադրվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում» չարաշահումների գործով։
Հետևեք մեզ Telegram-ում