ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ օրերս ԵՊՀ-ում ընդդիմության ակցիաների ժամանակ ձերբակալված Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանն ազատ են արձակվում։
«Նախօրեին տեղեկացվել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրանք ազատ են արձակվում ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Այս պահի դրությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»։