Հասարակություն

Սամանթա Փաուերը Սյունիքում է

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Գորիսում են: Նրանց ուղեկցում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

ԱՄՆ պատվիրակությունը Սյունիքում հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ։

Սամանթա Փաուերին ԿԽՄԿ աշխատակիցները ներկայացրել են կատարած աշխատանքների ընթացքը։ Փաուերը տեղում քննարկումներ է ունեցել ՄԻՊ Անահիտ Մանասյանի, ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննսիայնի և դեսպան Լիլիթ Մակունցի հետ։