ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ արտասահմանյան գործընկերները ևս աջակցում են ԼՂ-ից Հայաստան տեղափոխված վիրավորների բուժօգնության հարցում․
«Հայաստանում են մեր իսպանացի գործընկերները, այսօր կգան նաև Մեծ Բրիտանիայից նեղ մասնագետներ, այլ երկրներից սպասվող թիմեր ևս կան»,- ասել է նա՝ հավելելով, որ բժիշկների թիմը համալրելու են այլ երկրներից մասնագետներ, որոնց հետ աշխատել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ. «Մեր թիմն էլ ունի մեծ՝ փորձ նման իրավիճակներում խիստ մասնագիտական և անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու հարցում»,- ասել է Ավանեսյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ հայաստանյան այլ բուժկենտրոններից ևս նեղ մասնագետներ են եկել Երևան՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար։