Ժամը 12-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 168 մասնակից. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Հիշեցնենք՝ այսօր առավոտից ընդդիմությունը շարունակել է բողոքի գործողությունները՝ փորձելով փակել Երևանի տարբեր փողոցներ և խոչընդոտել երթևեկությանը։