Հասարակություն

Հսկա ծառը շրջվել է դեպի ճանապարհի երթևեկելի հատված

Հսկա ծառը շրջվել է դեպի ճանապարհի երթևեկելի հատված

Սեպտեմբերի 24-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փանիկ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը շրջվել է դեպի ճանապարհի երթևեկելի հատված:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառի կոտրված ճյուղը (մոտ 7 մ) և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական