Հասարակություն

Ահարոն Խաչատրյանը հերքում է ընդդիմության կոչերին միանալու տեղեկությունը

Վարսենիսի համայնքապետարանը հայտնում է․ 

«Հարգելի' հայրենակիցներ, հարգելի' վարդենիսցիներ, այսօր մամուլում կեղծ լուրեր են տարածվել, թե իբր ես՝ Ահարոն Խաչատրյանս, և մեր խմբակցությունը՝ «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունը, միացել են ընդդիմության կողմից հայտարարված գործադուլների և դասադուլների կոչին։ Նախ պետք է հայտնեմ, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ կեղծ է։ Ո'չ ես, ո'չ էլ մեր խմբակցությունը չենք միացել այդ կոչերին։

Սիրելի' վարդենիսցիներ, ձեզ ու ողջ հայությանը կոչ եմ անում արտաքին վտանգի ժամանակ համախմբվել պետության և պետականության շուրջ, տուրք չտալ անհայտ կենտրոններից ղեկավարվող անհայտ խմբերի սադրիչ գործողություններին։

Մենք հիմա պիտի մտածենք մեր արցախցի քույրերին ու եղբայրներին հնարավորության չափով օգնելու և մեր պետականությունը ամուր պահելու մասին։ Վարդենիսն ու վարդենիսցին ամուր կանգնած են մեր պետականության, անկախության և ինքնիշխանության համար»։