Քաղաքական

Կառավարությունը ԼՂ մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը ԼՂ մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով.

«ԼՂ հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է: Վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում:

Եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից չափազանց մեծանում է»,- ասաց Վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականություն որդեգրած Ադրբեջանի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա:

«Եթե ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը ԼՂ մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի ՀՀ-ում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական