Հասարակություն

Բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա․ ՀՀ ՊՆ

Բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա․ ՀՀ ՊՆ

Վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքագրման տասնյակից ավել դեպքեր:

ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա: 

«Կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման նախաձեռնություններից»,- ասված է հայտարարությունում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական