Հասարակություն

Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Սեպտեմբերի 23-ին ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Թբիլիսյան 2-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմել են, որ կինը 11-րդ հարկից կամ ինքնասպանություն է գործել՝ նետվելով ցած, կամ անզգուշաբար վայր է ընկել: Նա նույն շենքի բնակիչ 74-ամյա Անահիտ Մ.-ն է: Տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք՝ պարզվելու է քննչական բաժնում: