Հասարակություն

Հումանիտար կայան Կոռնիձորում. կառավարությունը գումար է հատկացրել

ՀՀ կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացվել է 15,9 մլն դրամ՝ Կոռնիձորի դաշտային հատվածում հումանիտար կայան հիմնելու համար։

Ըստ կառավարության որոշման հիմնավորումների՝ կայանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով է։