ՀՀ կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
Ինչպես կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, գումարը հատկացվելու է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին։ Ֆինանսավորվելու է 20 համայնքների 30 սուբվենցիոն ծրագիր։