Հասարակություն

Երեկվա բողոքի ցույցերից ոստիկանություն բերման է ենթարկվել է 30 անձ

Երեկ Հանրապետության հրապարակի բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանություն բերման է ենթարկվել է 30 անձ։

ՆԳՆ ոստիկանությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ 28-ը բերման է ենթարկվել ձեռնարկված քրեական վարույթի շրջանակներում և փոխանցվել քննչական մարմնին։ Եւս 2-ը ոստիկանություն է տարվել ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։