Երեկ կառավարության մոտից 11 անձ է բերման ենթարկվել․ այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«6-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և ազատ են արձակվել, այդ թվում 5 հոգու նկատմամբ՝ ՎԻՎ 182 հոդվածով, 1-ի նկատմամբ՝ 172,3 հոդվածով։
Բերման ենթարկված մյուս 5 քաղաքացիների գործերը նախաձեռնված տարբեր քրեական վարույթներով փոխանցվել են ՔԿ»,- հայտնեցին Ոստիկանությունից։
Եւս 5 անձ էլ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով բերման են ենթարկվել ՌԴ դեսպանատան մոտից։
Նշենք, որ ՎԻՎ 182 հոդվածը վերաբերում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելուն, իսկ 172.3 հոդվածը՝ ոստիկանության ծառայողին վիրավորելուն։
Հիշեցնենք՝ երեկ գիշերը կառավարության մոտ անկարգությունների հետևանքով տուժել են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ ոստիկաններ։
Հայկ Մագոյան