Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`  

Սեպտեմբերի 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ին, 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`  

Սեպտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 19-ին, 23-24-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15մ/վրկ արագությամբ։