Հասարակություն

Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով տուժածներից 3-ը դեռ շարունակում է բուժումը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել:

Այս պահին բուժումը շարունակում է 3 տուժած: Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է: Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ: