Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023

USD396.89

EUR416.50

RUB3.99

Երևան 10 ℃

Рус Eng

Գավառ-Սևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է, կան տուժածներ

Հասարակություն

18 Սեպտեմբերի, 23:49

Սեպտեմբերի 18-ին, ժամը 21։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ․ ՈՒ․ ծնված 1959 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս․ Մ․-ն (ծնված 1966 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը