Հասարակություն

«Անցած տարի Հայաստանի և Էմիրաթների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը». Քերոբյան

«Այսօր հայ-էմիրաթական բիզնես–ֆորումին հավաքվել է ավելի քան 100 բիզնեսմեն ԱՄԷ-ից և 200-ից ավել հայաստանցի բիզնեսմեն»․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

«Սա արձագանքն է այն մեծ տնտեսական զարգացող հարաբերություններին, որոնք մենք ունենք մեր ԱՄԷ–ի հետ։ Անցած տարի Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցեց 1 մլրդ դոլարը․ Միացյալ Էմիրությունները դարձավ Հայաստանի երեք խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը՝ ՌԴ-ի և Չինաստանի հետ»,- ասել է Քերոբյանը։

Ըստ նրա՝ այս տարվա առաջին յոթ ամսվա տվյալներով առևտրաշրջանառությունը կազմել է 870 մլն դոլար, որը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։