Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը:
Խաչվերացը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է:
Տարվա վերջին տաղավար տոնն է: Նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը: Խաչվերացի հաջորդ օրը հիշատակում ենք ննջեցյալներին:
Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: