Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ
Հասարակություն
17 Սեպտեմբերի, 12:55
Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Միաժամանակ, նրա նկատմամբ կիրառվել է նաև 20 մլն դրամ գրավ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ Ալթունյանը և ևս 4 անձ մեղադրվում են 2019-2021 թվականների ընթացքում խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ հափշտակելու գործով։ Նրան մեղադրանք է առաջադարվել նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ ՔԿ-ն երեկ հայտարարեց, որ Ալթունյանը ձերբակալվել է։
Հետևեք մեզ Telegram-ում