Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023

Երևան 20 ℃

Рус Eng

ՄԻՊ-ը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ

Հասարակություն

16 Սեպտեմբերի, 15:43

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ.

«Հայաստանում հրեական համայնքի հարգելի´ ներկայացուցիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանա կապակցությամբ։

Թող այս նոր տարին Հայաստանում ապրող հրեաների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ինչպես հրեական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը, հանրային կյանքին արդյունավետ մասնակցության ապահովումը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը