«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ընտրական գործընթացում մաքսիմալ թափանցիկություն ապահովելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ակտիվացնում է Թեժ գիծ։
Առավոտյան 08։00-ից սկսած կարող եք ընտրական պրոցեսի հետ կապված ցանկացած առերևույթ կասկածելի դրվագի մասին տեղեկացնել մեր իրավաբանական թիմին, որոնց կազմում են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ։
Ստանալով ձեր հաղորդումը՝ մեր թիմը հնարավորինս արագ կփորձի հասկանալ դեպքի մանրամասները և ըստ անհրաժեշտության փոխանցել դրանք իրավապահ մարմիններին։ Հնարավոր է հաղորդումը ներկայացնել նաև անանուն»։
