Հասարակություն

Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. կարկուտը պատել է Սպիտակի ոլորանները

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղացած կարկուտն ամբողջությամբ պատել է Սպիտակի ոլորաններից մինչև Ջրաշեն գյուղը։

Քանի որ ճանապարհը պատվել է կարկուտով, տրանսպորտային միջոցների համար դժվարություններ են առաջացել։