Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023

USD388.50

EUR404.94

RUB3.95

Երևան 18 ℃

Рус Eng

Սյունիքում Ford Transit-ը բախվել է բետոնե պատնեշին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Հասարակություն

16 Սեպտեմբերի, 10:30

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արշակ Օ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Սյունիք բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Միշա Օ.-ն տեղում մահացել է, իսկ Արշակ Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվ են գործել «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հեթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը