Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023

USD388.50

EUR404.94

RUB3.95

Երևան 18 ℃

Рус Eng

Ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված

Հասարակություն

15 Սեպտեմբերի, 11:57

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու և հոգեկան ներգործության՝ 3-ական, շորթման՝ 2, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, դրամանենգության, պետական սահմանի ապօրինի հատման և մաքսանենգության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը