Հասարակություն

Տիգրան Ավինյանը որպես Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ է մասնակցել ուսանողների հետ հանդիպմանը. Հայկ Կոստանյան

«Տիգրան Ավինյանն այսօր, որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մասնակցել է համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, որտեղ քննարկվել են համալսարանի հետ կապված տարատեսակ հարցեր»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՔՊ շտաբի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ համալսարանի ուսանողները Վարդավառի հետ կապված միջոցառումներին էին մասնակցել, որոնց համար նախապես պետք է շնորհակալագրեր ստանային դեռ նախորդ ամիսների ընթացքում։ Սակայն զբաղվածության պատճառով միջոցառումը հետաձգվել էր, և այսօր, օգտվելով առիթից, Տիգրան Ավինյանը ուսանողներին է հանձնել շնորհակալագրերը։