Հասարակություն

Երևանում հայտնաբերվել է Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգերի կնոջ դին

Երևանում հայտնաբերվել է Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգերի կնոջ դին

Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական