Հասարակություն

Քերոբյանը Գերմանիայում մի շարք ընկերությունների առաջարկել է ներկայացուցչություններ բացել ՀՀ-ում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվող Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարում հանդիպել է Փոքր ու միջին բիզնեսի գերմանական ասոցիացիայի գործարար ոլորտի մենեջեր Ռեյնոլդ Ունգերն-Շտերնբերգի հետ։ Այն գերմանական  խոշորագույն ասոցիացիա է, որի կազմում ընդգրկված է երկրի աշխատակիցների 60%-ը։  

Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական աճի բարձր ցուցանիշները և նշել, որ աճը հիմնականում պայմանավորված է ոլորտում իրականացվող բարեփոխումներով։

Տեղեկացնելով, որ վերջին տարվա ընթացքում բազմաթիվ ընկերություններ են տեղափոխվել ու հիմնադրվել ՀՀ-ում՝ Վահան Քերոբյանն առաջարկել է ասոցիացիայի կազմում ընդգրկված ընկերություններին ևս դիտարկել Հայաստանում գործունեություն իրականացնելու և ներկայացուցչություններ բացելու հնարավորությունը։ 

Ձեռք է բերվել պայմանավորվածություն տնտեսության ոլորտում առկա ներուժի, պետական օժանդակության գործիքների մասին տեղակատվությունը փոխանցել գերմանական ընկերություններին՝ հնարավոր համագործակցության հեռանկարով։