Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ պայմանավորվածություն կա՝ Երևանի պարեկային ծառայության համար գնել էլեկտրական մեքենաներ․ «Հայաստանում էլեկտրոմոբիլների հանդեպ դրական ընկալումն աճում է, և սա, մեծ հաշվով, լավ է»,- նշել է վարչապետը։
Նա նաև ընդգծել է, որ պարեկները Երևանում այժմ էլ են օգտագործում էլեկտրական մեքենաներ, և արձագանքը դրական է։