Հասարակություն

ՀՀ ՊՆ-ն հերքել է Նախիջևանի ուղղությամբ կրակոցների մասին Ադրբեջանի հաղորդագրությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե  սեպտեմբերի 14-ին` ժամը 14։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից։