Սեպտեմբերի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում M6 միջպետական ավտոճանապարհի 39 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Արտաշես Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արտաշես Մ.-ն տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Սալվի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ աղբյուրի, մահացածն ու վիրավորը ամուսիններ են: Նախնական տեղեկություններով՝ վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել: