«Հարկային և մաքսային պարտավորությունները որևէ պատճառաբանությամբ չկատարելն անընդունելի է». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հասարակություն
13 Սեպտեմբերի, 17:02
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցի, անդրադարձել է վրացական պետհամարանիշներով մեքենաները Հայաստանում շահագործելու խնդրին։
Նա նշել է, որ խնդիրը ոչ թե վրացական համարանիշներով մեքենաների առկայությունն է, այլ Հայաստանի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները չկատարելը. «Երկրի հանդեպ հարկային և մաքսային պարտավորությունները որևէ պատճառաբանությամբ չկատարելը անընդունելի է»,- նշել է նա։
Ըստ վարչապետի՝ հարկային պարտավորությունները կատարել-չկատարելու հարցում ինքը որևէ կոմպրոմիս չի տեսնում. «Եթե գնալու ենք կոմպրոմիսների, նշանակում է՝ անընդհատ ենք գնալու կոմպրոմիսների և ասելու ենք՝ մենք պետություն չենք։ Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ»։