Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023

USD384.14

EUR405.33

RUB3.90

Երևան 14 ℃

Рус Eng

«9 պոլիկլինիկաների վերակառուցման մրցութային փաթեթները պատրաստ են». Անահիտ Ավանեսյան

Հասարակություն

13 Սեպտեմբերի, 17:36

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում անդրադարձել է Գավառի պոլիկլինիկայի վերանորոգման խնդրին։

Նա նշել է, որ վերջին այցի ժամանակ եկել են այն համոզման, որ պոլիկլինիկայի հատվածը պետք է վերանորոգվի, և պացիենտները պետք է պատշաճ պայմաններում սպասարկվեն։

«Ծրագիրը մեկնարկել է ոչ միայն Գավառի պոլիկլինիկայի համար, 9 այլ պոլիկլինիկաների վերակառուցման, վերանորոգման և վերազինման աշխատանքների մրցութային փաթեթները պատրաստ են»,- ասել է նա՝ հավելելով, որ այս տարի, երբ նախագծերը պատրաստ լինեն, կանցնեն շինարարական աշխատանքներին։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը