Լա Պաս քաղաքի «Էրնանդո Սիլես» մարզադաշտում երեկ տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բոլիվիա Արգենտինա հանդիպումը: Առաջ անցնելով նշենք, որ հյուրերը հաղթել են 3:0 հաշվով:
Աշխարհի գործող չեմպիոններից գոլերը խփել են Էնցո Ֆերնանդեսը 31-րդ րոպեին, Նիկոլաս Տալյաֆիկոն՝ 42-րդ և Նիկոլաս Գոնսալեսը՝ 83-րդ: Տանտերերի կզմից առաջին խաղակեսում խաղադաշտից հեռացվել է պաշտպան Ռոբերտո Ֆերնանդեսը:
Ընդգծենք, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին բացակայել է հայտացուցակից: Էկվադորի հետ նախորդ խաղից հետո հաղորդվում էր, որ հարձակվողն առողջական խնդիրներ ունի: