ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը դանդաղել է․
«Տնտեսական աճին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը», - ասել է Գալստյանը։ Նրա խոսքով՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը.
«Խորհուրդը հետևողական է լինելու՝ համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում։ Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճը առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետ աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ», - ասել է նա։
Ըստ Գալստյանի, ԿԲ կանխատեսմամբ, բանկն այս տարվա համար բարձրացրել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ հասցնելով 7.2 տոկոսի: