Մի խումբ ուսուցիչները այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք դեմ են նախարարության նոր չափորոշիչներին, որոնք վերաբերում են 2֊րդ, 5֊րդ և 7֊րդ դասարանների դասագրքերին։
Ուսուցիչներից մեկը դժգոհել է, որ մատյաններն այժմ էլեկտրոնային տարբերակով են լրացվում։ Ուսուցիչները նաև դժգոհ են հրապարակված մեթոդական ուղեցույցից: